ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Հարաբերությունները պարզվեցին

Հարաբերությունները պարզվեցին
18.07.2014 | 11:04

«Նման բան չկա, և խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում»,- մեզ հետ զրույցում ասաց կառավարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սուսաննա Տոնոյանը։ Այլ կերպ ասած, նա հերքեց վերջին երկու օրերին շրջանառվող այն լուրը, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանը «չունի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ», ինչը դրսևորվել է կառավարության բակում քաղաքապետի ծառայողական մեքենան կայանելու արգելքով և, որ վարչապետն այդ ամենն անում է իր մտերիմ՝ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի համար։ Այս խոսակցությունը տարածվեց հուլիսի 16-ին, իսկ հուլիսի 17-ին փուչիկը պայթեց։ Կառավարության նիստից հետո պարզվեց, որ քաղաքապետի ծառայողական մեքենան կայանված է կառավարության շենքի բակում։ Նշվածից պետք է ենթադրել, որ Սուսաննա Տոնոյանի պատասխանը հենց էնպես ասված խոսք չէր՝ լրատվության աչքին թոզ փչելու համար։ Իսկ այն, որ Հովիկ Աբրահամյանի և Տարոն Մարգարյանի միջև հարաբերությունները լարված չեն, փաստեց նաև կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1277

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ